Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4230-Ա 13.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.53 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՎԵԼ ՎԱՆՈՒՇԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ՎԱՆՈՒՇԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մանվել Վանուշի Գասպարյանի(ծնված 19.10.1953թ.), Սամվել Վանուշի Գասպարյանի(ծնված 12.01.1952թ.) դիմումը։ Երևանի Մամիկոնյան փողոցի հ.53 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 484.3քմ, որից 443.0քմ մակերեսով հողամասը Մանվել Վանուշի Գասպարյանին, Սամվել Վանուշի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 13.01.2006թ.հ.305, 21.07.2011թ. հ.4292 վկայագրերը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 24.06.2019թ. հ.1-0326, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 10.10.2019թ. հ.16243 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.06.2019թ. հ.20-Ել-929 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Մամիկոնյան փողոցի հ.53 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Մամիկոնյան փողոցի հ.53 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մանվել Վանուշի Գասպարյանին, Սամվել Վանուշի Գասպարյանին սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 443.0քմ մակերեսով հողամասին կից 41.3քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 41.3քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ