Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4235-Ա 13.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի Հ.2897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ՄԵԳԱՄԵՏՐ” ՍՊԸ-ի կողմից 27.09.2019թ. տրված հ.Ս/Գ-97 տեղեկանքը, քաղաքացի Կարեն Խաչատրյանի 01.10.2019թ. հ.Խ-3554 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 14-ի «Երևան, Շենգավիթ Արարատյան 10-րդ բարաք հ.117/12ա հասցեում`սեփականության իրավունքով քաղաքացի Կարեն Ժորայի Խաչատրյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2897-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ կետում «179.1 քառ.մետր» բառերը փոխարինել «183.6 քառ.մետր» բառերով,
2) Որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «376110 (երեք հարյուր յոթանասունվեց հազար մեկ հարյուր տաս)» բառերը փոխարինել «385560 (երեք հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր վաթսուն)» բառերով,
3) Որոշման 4-րդ կետի 1-ին և 3–րդ ենթակետերով նախատեսված ժամկետը սահմանել 60-օրյա՝ սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ