Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4236-Ա 13.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի Հ.3513-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 01.11.2019թ. տրված հ.18-06-Ի/146 գրությունը, ինչպես նաև քաղաքացիներ Գոռ Ղարիբյանի, Վրուշ Ղարիբյանի և Սոֆիկ Ղարիբյանի 03.10.2019թ. հ.Ղ-3199 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ա.Ահարոնյան փողոց հ.45 հասցեում`ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Վրուշ Հովհաննեսի Ղարիբյանի, Սոֆիկ Օնիկի Ղարիբյանի և Գոռ Վրուշի Ղարիբյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.3513-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «420660 (չորս հարյուր քսան հազար վեց հարյուր վաթսուն)» բառերը փոխարինել «328320 (երեք հարյուր քսանութ հազար երեք հարյուր քսան)» բառերով,
2) Որոշման 3-րդ կետի 1-ին և 3–րդ ենթակետերով նախատեսված ժամկետը սահմանել 60-օրյա՝ սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ