Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4237-Ա 13.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի Հ.3568-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով սեփականության իրավունքի պետական գրանցման 29.08.2018թ. տրված հ.29082018-01-0262 վկայականը, քաղաքացի Թերեզա Կարապետյանի 30.10.2019թ. հ.Կ-4996 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի «Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ 44-րդ տեղամաս հ.2ա հողամաս հասցեում`սեփականության իրավունքով քաղաքացի Թերեզա Վասպուրակի Կարապետյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությունները սահմանելու մասին» հ.3568-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ կետում «325.2» թիվը փոխարինել «174.8» թվով,
2) Որոշման 3-րդ կետում «27.08.2018թ. տրված հ.27082018-01-0170» բառերը փոխարինել «29.08.2018թ. տրված հ.29082018-01-0262» բառերով,
3) Որոշման 5-րդ կետի 1-ին և 4–րդ ենթակետերով նախատեսված ժամկետը սահմանել 60-օրյա՝ սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ