Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4238-Ա 13.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի Հ.2630-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ՄԵԳԱ ՎԵՅ” ՍՊԸ-ի կողմից 15.10.2019թ. տրված եզրակացությունը և “ՌՈՄԱՆ-Ն” ՍՊԸ-ի լիազորված անձ Խորեն Արամյանի 18.09.2019թ. հ.Ա-10358 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 24-ի «Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ահարոնյան փողոցի հ.3/2 հասցեում`սեփականության իրավունքով “ՌՈՄԱՆ-Ն” ՍՊԸ-ին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2630-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում «967.5 քառ.մետր» բառերը փոխարինել «195.7քառ.մետր» բառերով,
2) Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «4644000 (չորս միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար)» բառերը փոխարինել «939360 (ինը հարյուր երեսունինը հազար երեք հարյուր վաթսուն)» բառերով,
3) Որոշման 3-րդ կետի 1-ին և 3–րդ ենթակետերով նախատեսված ժամկետը սահմանել 60-օրյա՝ սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ