Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4249-Ա 13.11.2019թ.


ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.2/1Ա ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱԼՅԱ ՀՄԱՅԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 07.10.2019թ. տրված հ.18-06/Օ-451 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԳՈՒՅՔԱՉԱՓ» ՍՊԸ-ի կողմից 26.03.2018թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (20.09.2019թ. հ.Մ-7793).
1. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Կուրղինյան փողոց հ.2/1ա հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 16.05.2011թ. տրված հ.2772686 վկայական) քաղաքացի Վալյա Հմայակի Սարգսյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 197.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն` 185.3 քառ.մետր, օժանդակ շինություն` 8.2 քառ.մետր, պարիսպ` 4.0 քառ.մետր) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 632000 (վեց հարյուր երեսուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ