Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4259-Ա 13.11.2019թ.


ԾԱՏՈՒՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.34 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետի 2007 թվականի նոյեմբերի 29-ի N5184-Ա որոշմամբ Ծատուրյան փողոց հ.34 շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցվել է տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին։ Այդ որոշումով հաստատված ցանկում ներառված Ծատուրյան փողոց հ.34բազմաբնակարան բնակելի շենքի գլխավոր հատակագիծ չի թողարկվել։ Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ծատուրյան փողոց հ.34 շենքի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1144.67քմ։
Երևանի քաղաքապետի 2007 թվականի նոյեմբերի 29-ի N5184-Ա որոշման կայացման պահին Երևան քաղաքն ունեցել է մարզի կարգավիճակ, իսկ Երևանի քաղաքապետարանը հանդիսացել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը;
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը:
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական և փաստական հանգամանքները, հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 224-րդ, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1855-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.10.2019թ. հ.18-06/1168 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ծատուրյան փողոց հ.34 շենք հասցեում գտնվող շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 1144.67քմ:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ծատուրյան փողոց հ.34 հասցեում գտնվող 1144.67քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով։
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մեկ օրինակը առաքել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի¬նության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ