Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
426-Ա  08.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի Հ.4362-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.01.2018թ. 20-ել-51 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի դեկտեմբերի 4-ի «Երևանի Մ.Խորենացու փողոցի հ.46 բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ռուզաննա Նիկոլի Ասատրյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.4362-Ա որոշման նախաբանը «355.13քմ» բառերից հետո լրացնել «(,որից 3.98քմ-ն ընդհանուր համատեղ սեփականություն Աշոտ Սարգսյանի հետ)» բառերով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
                 


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ