Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4262-Ա 13.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ Հ.32 ՇԵՆՔ Հ.56 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՄԱՆՎԵԼ ՍԵՐՅՈԺԻ ՆԱՋԱՐՅԱՆԻ, ԼԱՈՒՐԱ ԶԱԼԻԲԵԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԶԱԼԻԲԵԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ, ՀԱՅԿ ՄԱՆՎԵԼԻ ՆԱՋԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, 2002 թվականի փետրվարի 2-ի “Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին” հ.88 որոշումով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 04.10.2019թ. տրված հ.18-06/ԲՕ-78 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը (27.09.2019թ. հ.Ն-1831).
1. Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս հ.32 շենք հ.56 հասցեում՝ քաղաքացիներ Մանվել Սերյոժի Նաջարյանի, Լաուրա Զալիբեկի Ղազարյանի, Տիգրան Զալիբեկի Ղազարյանի, Հայկ Մանվելի Նաջարյանի կողմից ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ դուռը և ինքնակամ բացված պատուհանները 4/չորս/ հատ /հասարակական/ (սեփականության իրավունքի գրանցման 12.11.2015թ. տրված հ.12112015-01-0143 վկայական) ճանաչել օրինական։
2. Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս հ.32 շենք հ.56 հասցեում սեփականության իրավունքով Մանվել Սերյոժի Նաջարյանին, Լաուրա Զալիբեկի Ղազարյանին, Տիգրան Զալիբեկի Ղազարյանին, Հայկ Մանվելի Նաջարյանին պատկանող շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական` “ՀՀՇՆ 30-01-2014” պահանջներին չհակասելու պայմանով:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 13000 (տասներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ