Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 

427-Ա  08.02.2018թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի Հ.2509-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
          


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.02.2018թ. 20-ել-66 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 21-ի «Երևանի Էջմիածնի հին խճուղու հ.15 բնակելի տան և հողամասի նկատմամբ Նորա Գառնիկի Ավետիսյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.2509-Ա որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Էջմիածնի հին խճուղու հ.15 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

    


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ