Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4275-Ա 15.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ
ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետերով, հաշվի առնելով «Հայբուսակ» համալսարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 31.10.2019 թվականի հ.007 գրությունը.
1.Թույլատրել «Հայբուսակ» համալսարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Երևանի անվանումն օգտագործել ֆիրմային անվանման մեջ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունը տրվում է 2019 թվականի համար:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ