Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4280-Ա 18.11.2019թ.


ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԻ ԵՎ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով.
1. Կազմակերպել շենքերի և շինությունների հասցեների և համարակալման ցուցանակների նախագծային անհատույց մրցույթ:
2. Շենքերի և շինությունների հասցեների և համարակալման ցուցանակների նախագծային մրցույթ անցկացնելու նպատակով ստեղծել մրցույթային հանձնաժողով` համաձայն հավելվածի:
3. Մրցութային հանձնաժողովին՝ եռօրյա ժամկետում սահմանել մրցույթի անցկացման կարգը և ժամկետները:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ