Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   


432-Ա  09.02.2018թ.


ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.65 ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ  ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության գրությունը՝ Արշակունյաց փողոցի հ.65 հասցեում գտնվող հողամասի սահմանները վերաճշտելու և նոր հատակագիծ հաստատելու մասին։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 6299,16քմ՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 22.08.2008թ. հ.2600645 վկայականում ամրագրված՝ 5932.0քմ մակերեսի փոխարեն, որից՝ 661,1քմ մակերեսով հատվածը հանդիսանում է ընդհանուր օգտագործման:  
Քննարկվող հողամասն ուրվագծային փոփոխությունների չի ենթարկվել, ինչն արդյունք է հողամասի մակերեսի նախկինում գրաֆիկական և ներկայիս էլեկտրոնային եղանակներով կատարված հաշվարկների, համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի  2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված  չէ  նույն  օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի` գտնվում է 7-րդ գոտում /ծածկագիր՝ 01-011-388-005/:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ հասարակական կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.01.2018թ. հ.18-06/2-2584 եզրակացությունը,
1.Սահմանել, որ Արշակունյաց պողոտայի հ.65 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 6299,16քմ, որից՝ 661,1քմ մակերեսով հատվածը ծանրաբեռնել մշտական սերվիտուտով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն  որոշման 1-ին կետում նշված 661.1քմ մակերեսով հողամասի մասով հարևան սեփականատիրոջ /սեփականատերերի/ հետ ենթակա է կնքման սերվիտուտի պայմանագիր:
3.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ Արշակունյաց պողոտայի հ.65 հասցեում գտնվող 6299,16քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ  հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:
4.Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հողամասի նոր հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.614-2004 գլխավոր հատակագիծը:
5.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան  ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։           
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի ու Շենգավիթ  վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։ 



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ