Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
434-Ա  09.02.2018թ.

Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.35/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ժենյա Հարությունյանի դիմումը` Տ.Պետրոսյան փողոցի հ.35/1 հասցեում գտնվող շինությունը և դրանով ծանրաբեռնված հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Քննարկվող հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում (ծածկագիր՝ 01-004-007-650):
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունք-ների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլխի 6-րդ բաժնի կանոններով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.03.2017թ. հ.18-06/1-Հ-1747 եզրակացությունը.
1.Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Տ.Պետրոսյան փողոցի    հ.35/1 հասցեում գտնվող հողամասը (ծածկագիր՝ 01-004-007-650) և դրա վրայի    կառույցը /շինություն/  ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ժենյա Հարությունյանին (այսուհետ՝ Գնորդ) հետևյալ գներով՝ հողամասի արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքի եռապատիկի չափով (1.0քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 4524 ՀՀ դրամ, 40.0քմ մակերեսով հողամասի վաճառքի արժեքը՝ 40.0x4524x3=542880 (հինգ հարյուր քառասուներկու հազար ութ հարյուր ութսուն ՀՀ  դրամ), իսկ 40.0քմ մակերեսով կառույցի արժեքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ սահմանված շինության բազային տուրքի 90-ապատիկի չափով (40.0քմ x 23400=936 000 (ինը հարյուր երեսունվեց հազար ՀՀ դրամ)։
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, Գնորդի հետ կնքել 40.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված 40.0քմ մակերեսով շինության առուվաճառքի պայմանագիր:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Տ.Պետրոսյան փողոցի հ.35/1 հասցեում գտնվող 40.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա իրականացված 40.0քմ մակերեսով շինության նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
4.Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց և Գնորդին տեղեկացնելուց հետո, 15-օրյա ժամկետում հողամասի և կառույցի արժեքները չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ