Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


442-Ա 11.02.2020թ.

 

ԱՆԱՀԻՏ ԿԱՐԼԵՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ ՄՈՒՐԱՑԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.18 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Ա. Ավետիսյանի հետ 2015թ. հունվարի 27-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝
1.Անահիտ Կարլենի Ավետիսյանին՝ 2020 թվականի փետրվարի 11-ից ազատել «Երևանի Մուրացանի անվան հ.18 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2015 թվականի փետրվարի 10-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի Մուրացանի անվան հ.18 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աստղիկ Դավիթավյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ