Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


444-Ա 12.02.2020թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)
ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասը և Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 27-ի հ.518-Ա որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի պահանջները.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետին՝
1)սույն որոշման հ.1 հավելվածի ժամանակացույցին համապատասխան կազմակերպել և ապահովել Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացումը.
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օժանդակությամբ եռօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հ.2 հավելվածի օրինակելի ձևին համապատասխան, հայտարարության հրապարակումը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում՝ (www.yerevan.am).
3)ապահովել մրցույթին մասնակցելու համար քաղաքացիներից դիմումների և դիմումին կից ներկայացվող այլ անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը և մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացումը։
2.Ընդունել ի գիտություն, որ մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի Արգիշտի փողոցի հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման հ.1 դահլիճում և մրցույթնին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտի փողոցի հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.201 սենյակում:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետի վրա:
4.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ.Մ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն