Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4520-Ա 03.12.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ, 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.29/2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՐԳԻՍ ՌԱՖԻԿԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սարգիս Ռաֆիկի Անտոնյանի (ծնված 20.08.1971թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 04.09.2019թ. հ.01-0617, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 10.10.2019թ. հ.16241 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.09.2019թ. հ.20-Ել-1650 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Քանաքեռի 6-րդ փողոցի, 5-րդ նրբանցքի հ.29/2 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Քանաքեռի 6-րդ փողոցի, 5-րդ նրբանցքի հ.29/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սարգիս Ռաֆիկի Անտոնյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 127.07քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 127.07քմ մակերեսով հողամասիև դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Քանաքեռի 6-րդ փողոցի, 5-րդ նրբանցքի հ.29 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Քանաքեռ 6-րդ փողոց, 5-րդ նրբանցք հ.29/2 տուն>>։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ