Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4521-Ա 03.12.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.48 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ԶԱՔԱՐԻ ԵՐԵՄՅԱՆԻ, ԱՆԺԵԼԱ ԶԱՔԱՐԻ ԵՐԵՄՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գագիկ Զաքարի Երեմյանի(ծնված 12.05.1959թ.),Անժելա Զաքարի Երեմյանի(ծնված 05.11.1955թ.)դիմումը։ Երևանի Դավթաշենի 9-րդ փողոցի հ.48 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 795.49քմ, որից 705.0քմ մակերեսով հողամասը Գագիկ Զաքարի Երեմյանին,Անժելա Զաքարի Երեմյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22.03.2019թ. հ.5723, h.5724, h.5725, h.5726 վկայագրերը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 20.06.2019թ. հ.1-0049, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.11.2019թ. հ.18776 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.10.2019թ. հ.20-Ել-1849 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Դավթաշենի 9-րդ փողոցի հ.48 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Դավթաշենի 9-րդ փողոցի հ.48 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գագիկ Զաքարի Երեմյանի, Անժելա Զաքարի Երեմյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 705.0քմ մակերեսով հողամասին կից 90.49քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 90.49քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ