Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4523-Ա 03.12.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԻ ԹԱՂԻ 19-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.22/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԼԵՏ ԺԻՐԱՅՐԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Համլետ Ժիրայրի Սիմոնյանի (ծնված 06.05.1972թ.) դիմումը։ Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի հ.22/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 707.9քմ, որից 487.0քմ /փաստաթղթերով ամրագրված 820.8քմ-ի փոխարեն/մակերեսով հողամասը Համլետ Ժիրայրի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ կտակի ժառանգության իրավունքի 10.11.2005թ. հ.28926վկայագիր):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 25.07.2019թ. հ.1-0085, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.11.2019թ. հ.19513 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.08.2019թ. հ.20-Ել-1411 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի հ.22/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի հ.22/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Համլետ Ժիրայրի Սիմոնյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 487.0քմ մակերեսով հողամասին կից 220.9քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 220.9քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սարի Թաղի 19-րդ փողոցի հ.22 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Սարի Թաղ 19-րդ փողոց հ.22/1 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ