Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4538-Ա 05.12.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 2.1-185) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղերավարի պաշտոնակատարի 20.11.2019թ․ հ․23/04-23/24559 գրությունը և ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի հ.3405-Ա որոշմամբ հաստատված Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետի (հավելված N 97) համայնքային ծառայության 2.1-185 ծածկագիրը կրող պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ա) ենթակետում «ունի /0311/ տնտեսագիտություն մասնագիտությամբ» բառերը փոխարինել «ունի /0311/ տնտեսագիտություն կամ /042101․00․6; 042101․00․7/ իրավագիտություն մասնագիտություններով» բառերով։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ