Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


454-Ա 13.02.2020թ.


2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ /ԱՆՎՃԱՐ/ ՏԵՂԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020թ. փետրվարի 11-ի թիվ 3-Ա որոշման հավելվածի 4-րդ կետով.
1. 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման նպատակով քարոզչական պաստառներ փակցնելու համար Երևան համայնքի տարածքում հատկացնել հատուկ /անվճար/ տեղեր՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին` սահմանել հսկողություն, որպեսզի սույն որոշման հավելվածում նշված հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն:
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին ապահովելու սույն որոշման օրինակի առաքումը՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

 

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ