Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4547-Ա 09.12.2019թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի Հ.130-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ.Հ.48, 48 ՏԱՐԱԾՔ, 48/4 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ազամ Գրուպ» ՍՊԸ-ի, Սոֆյա Ավետիսյանի, Համլետ Պետրոսյանի դիմումը՝ Գրիբոյեդովի փողոցի հ.հ.48, 48 տարածք և 48/4 հասցեներում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման 26.12.2012թ. հ.26122012-01-2245, անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 13.09.2011թ. հ.2727214, 12.10.2005թ. հ.2045706 վկայականները, 27.03.2019թ. հ.հ.01/18-Մ-2652-16 և 01/18-Մ-2650-17 քանդման թույլտվությունները, համաձայն որոնց նշված վկայականներում ամրագրված շինություններն ամբողջությամբ ենթակա են քանդման:
Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 10-ի հ.130-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի հ.հ.48, 48 տարածք և 48/4 հասցեներում գտնվող, համապատասխանաբար` 4.9873հա, 0.3307հա և 0.045հա մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրվել է «բնակավայրերի» հողերի կատեգորիա։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ 10.10.2019թ. հ.հ.ԱՏ-10102019-01-0651, ԱՏ-10102019-01-0647, ԱՏ-10102019-01-0639 տեղեկանքները, 17.10.2019թ. տրված վճարման հանձնարարագրի հ.000001 անդորրագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապե-տության և քաղաքաշինության վարչության 30.05.2019թ. հ.18-06/570 եզրակացությունը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Գրիբոյեդովի փողոցի հ.հ.48, 48 տարածք և 48/4 հասցեներում գտնվող, համապատասխանաբար` 4.9873հա, 0.3307հա և 0.045հա մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունները սահմանել բնակելի կառուցապատման:
2. Սույն որոշումից ծագող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ