Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4550-Ա 10.12.2019թ.



ԵՐԵՎԱՆԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ Հ. 26 ՇԵՆՔԻ Հ.18՝ 90.9 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ավետիս Մխեյանի դիմումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի հ.26 շենքի հ.18՝ 90.9 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ. 41-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 17.10.2019թ. հ.17102019-01-0311 վկայական/, Երևանի Շիրազի փողոցի հ.26 շենքի հ.18՝ 90.9 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ՝ Ավետիս Փաշոյի Մխեյանին /1 անձ, այսուհետ նվիրառու/՝ որպես սեփականություն:
2. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ