Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4551-Ա 10.12.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի
Հ.3016-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33- րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Կարինե Հովհաննիսյանի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին» հ.3016-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետում <<ղեկավարի ժ/պ Ա.Սադոյանին>> բառերը փոխարինել <<ղեկավարին>> բառով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում <<2021 թվականի հունվարի 1-ը>> բառերը փոխարինել <<2024 թվականի դեկտեմբերի 31-ը >> բառերով.
3) որոշման 1-ին կետում ավելացնել 2-րդ և 3-րդ ենթակետերը հետևյալ բովանդակությամբ.
«2) պայմանագրի 5.5. ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը.
3) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.1.2 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.1.2 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին >> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա:>>»:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ