Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


456-Ա 13.02.2020թ.

 

 ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ 

ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Միքայել Բադալյանի դիմումը և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխաիլ Պիոտրովսկու հրավերը՝ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք Պետական Էրմիտաժում ականավոր հնագետ Բորիս Պիոտրովսկու հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի ««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Միքայել Բադալյանին` 2020 թվականի փետրվարի 14-ից 15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ):
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Միքայել Բադալյանի բացակայության ընթացքում ««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարումը դնել նույն կազմակերպության փոխտնօրեն Աշոտ Ավետիսյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ