Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


461-Ա 14.02.2020թ.

 

ԱՐՄԵՆ ՇԵԽՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք «Աղբավայրերի կառավարման աշխատաժողով»-ին մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Շեխոյանին` 2020 թվականի փետրվարի 17-ից 20-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի):
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Արմեն Շեխոյանի բացակայության ընթացքում «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դնել նույն ընկերության աշխատանքները համակարգող Տիգրան Հակոբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ