Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


462-Ա 14.02.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի Հ.1868-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2010թ. մայիսի 14-ի «Երևան քաղաքի Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Ավան, Նորք-Մարաշ վարչական շրջանների մի շարք փողոցներում հասարակական տրանսպորտի նոր կանգառատեղեր սահմա-նելու և հին կանգառները վերականգնելու մասին» հ.1868-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) հ.2 հավելվածի ցանկի 20-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Րաֆֆու փողոց.
-հ.73/5 հասցեի հարակից ճանապարհահատված (շարժման դեպի Սեբաստիայի փողոցի ուղղությամբ)։».
2) հ.3 հավելվածի ցանկը լրացնել 17-րդ, 18-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«17.Մազմանյան փողոց.
- հ.4 հասցեի հանդիպակաց ճանապարհահատված (շարժման դեպի Գ.Չաուշի փողոցի ուղղությամբ, սիզամարգում առկա հարթակի վերակառուցմամբ)։».
«18.Գ.Չաուշի փողոց.
- հ.2/3 հասցեի հարևանությամբ, կիսակառույց շինությանը հարող ճանապարհահատված (շարժման դեպի Աշտարակի խճուղու ուղղությամբ, Գ.Չաուշի-Մազմանյան փողոցների հատման մասում առկա կանգառի տեղափոխմամբ)։»:
2.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ ապահովել Գ.Չաուշի-Մազմանյան փողոցների հատման մասում առկա կանգառասրահի տեղափոխումը համապատասխանաբար՝ Մազմանյան փողոցի հ.4 հասցեի հանդիպակաց սիզամարգում առկա հարթակի հատված:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա:
4.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ