Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
465-Ա  14.02.2018թ.

ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻ Հ.41Ա  ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՃՇՏԵԼՈՒ, ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ  ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման  համար հիմք է հանդիսացել  <<ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ>> Ա/Մ-Ի «ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԲԸ-ի դիմումը` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Դալմայի այգի հ.41ա  հասցեում գտնվող  հողամասի սահմանները  ճշտելու, դրա մի հատվածի նկատմամբ իրավունքը դադարեցնելու  և  հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2018թ. հունվարի 11-ի հ.5-Ա որոշումը, համաձայն որի «Պարկ գրուպ» ՍՊԸ-ին ներդրումային ծրագրի շրջանակներում մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու նպատակով, 99 տարի ժամկետով, առանց մրցույթի, վարձակալությամբ տրամադրվել է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող՝ 27,66 հեկտար մակերեսով հողամասը, որն իր մեջ ներառում է <<ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ>> Ա/Մ-Ի «ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԲԸ-ին վարձակալությամբ տրամադրված 25598.88քմ մակերեսով հողամասից՝ 2240.11քմ հատվածը,  անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.02.2017թ. հ.21022017-01-0008 վկայականը։                                      
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի հ.5-Ա որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  ճարտարապետության  և  քաղաքաշինության վարչության եզրակացությունը.
1.Դադարեցնել <<ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ>> Ա/Մ-Ի «ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԲԸ-ի վարձակալության իրավունքը Դալմայի այգի հ.41ա հասցեում գտնվող 25598.88 քմ մակերեսով հողամասից՝ 2240.11 քմ մակերեսով հատվածի նկատմամբ:
2.Սահմանել, որ <<ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ>> Ա/Մ-Ի «ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԲԸ-ին վարձակալությամբ տրամադրված, Դալմայի այգի հ.41ա հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 23358.77քմ:
3.Հողամասի սահմանները որոշվում են 23358.77քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը:
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից <<ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ>> Ա/Մ-Ի «ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԲԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին 21.11.2006թ. կնքված հ.667 պայմանագրի 1-ին կետում՝ «25598.88» թիվը «23358.77» թվով փոխարինելու մասին։
5.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների պետերի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
    


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ