Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
466-Ա  14.02.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2018 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.87-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի հ.114-Ա որոշումը.     
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25032014-01-0102 վկայական), Եղբայրության փողոցի հ.19 շենքի հ.38՝ 30.05քմ մակերեսով բնակարանը նվիրել Օրբել, Ալեքսանդր, Անգելինա Սևոյաններին և Գրետա Վարդանյանին (4 անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես սեփականություն։
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ.
1)նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում.
2)պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ