Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
467-Ա  14.02.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.121-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ՓՈՂՈՑԻ Հ.17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Ադդրեսս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրությունը՝ Դավիթ Անհաղթի փողոցի հ.17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 25.09.2017թ. հ.25092017-01-0050 վկայական/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի հ.121-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի  Դավիթ Անհաղթի փողոցի հ.17 հասցեում գտնվող, <<Ադդրեսս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 2200.16քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը` <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>> հողամասերի կատեգորիայից փոխադրվել է <<բնակավայրերի>> նշանակության հողերի կատեգորիա:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.11.2017թ. հ.18-06/2-71037 եզրակացությունը.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Դավիթ Անհաղթի փողոցի հ.17 հասցեում գտնվող 2200.16քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
2.Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Անհաղթի փողոցի հ.17 հասցեում գտնվող 2200.16քմ մակերեսով հողամասից 146.25քմ մակերեսով հողամասը ծանրաբեռնված է մշտական սերվիտուտով:
3.Սույն որոշումից ծագող հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2(երկու) ամսվա ընթացքում՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ