Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
469-Ա  14.02.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.115-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, Փ.ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ 36.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ  ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի <<Երևանի Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին>> հ.115-Ա որոշմամբ, Երևան քաղաքի ավագանին տվել է իր համաձայնությունը` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Փ.Բուզանդի փողոցի h.1/3 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի՝ 74.1քմ մակերեսով տարածքը երկու տարի ժամկետով, <<Հայելի ակումբ>> ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար՝ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 36.9քմ մակերեսով տարածքը Երևան համայնքին ետ հանձնելու պայմանով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի h.87-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի հ.115-Ա որոշումը.
1.Երևան համայնքի սեփականություն համարվող, Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02082016-01-0176 վկայական) 4-րդ հարկի՝ 74.1քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, երկու տարի ժամկետով, տրամադրել <<Հայելի ակումբ>> ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությանը:
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով <<Հայելի ակումբ>> ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության հետ կնքել.
1)համաձայնագիր՝ Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկում գտնվող 36.9քմ մակերեսով տարածքի համար 2011 թվականի հունիսի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման հ.1578 պայմանագիրը լուծելու մասին.
2)գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 շենքի 4-րդ հարկում գտնվող 74.1քմ մակերեսով տարածքի համար:
3.Ընդունել ի գիտություն, որ.
1)սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը և համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում.
2)պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են <<Հայելի ակումբ>> ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության կողմից:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի  կառավարման վարչության պետի վրա։
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ