Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
47-Ա  17.01.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի Հ.2934-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալբերտ  Գալստյանի դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի օգոստոսի 27-ի <<Արկադի Գալստյանի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ  ու  լրացումներ կատարելու, հասցե  տրամադրելու  մասին» հ. 2934-Ա  որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)որոշման 1-ին կետում «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ուլիխանյանին» բառերը փոխարինել «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հ.Մհրյանին» բառերով.
2)որոշման մեջ ավելացնել 7-րդ ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.
<<7)պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը հօգուտ վարձատուի>> բառերը:>>.
3)որոշման մեջ ավելացնել 8-րդ ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.
«8)պայմանագրի  7-րդ կետում ավելացնել 7.7 ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
<<7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի  իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ,ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/` պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն`վարձատուի դիմումի հիման վրա:>>:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ