Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
470-Ա  14.02.2018թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.119-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի <<Ներդրումային ծրագրին հավանություն տալու և <<Պարկ Գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին>> հ.5-Ա որոշման հիման վրա, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի հ.119-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում գտնվող հողերից՝ մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու նպատակով, <<Պարկ Գրուպ>> ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված 27.66հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը <<անտառային>> կատեգորիայի հողերից փոխադրվել է <<հատուկ պահպանվող տարածքների>> նշանակության հողերի կատեգորիա։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 19-րդ հոդվածի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.01.2018թ. հ.18-06/20 եզրակացությունը.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում գտնվող 27.66հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հանգստի համար նախատեսված հողերի:
2.Սույն որոշումից ծագող հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2(երկու) ամսվա ընթացքում՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ