Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
471-Ա  14.02.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.124-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ


 
Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի <<Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին>> հ.124-Ա որոշմամբ, Երևան քաղաքի ավագանին տվել է իր համաձայնությունը՝ Նորայր Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Երևանի Ավան վարչական շրջանի, Թումանյան թաղամասի հ.3/8 հասցեում, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող՝ 379.9քմ մակերեսով հողամասը (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2559141 վկայական), Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող` Թումանյան թաղամասի հ.3 հասցեին կից տարածքում և տարածագնահատման  7-րդ գոտում գտնվող 379.9քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելու համար:
Փոխանակության համար քննարկվող՝ 379.9քմ մակերեսով հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ և 71-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն և 2018 թվականի փետրվարի 13-ի հ.124-Ա որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.12.2017թ. հ.18-06/2-80763 եզրակացությունը.
1.Սահմանել, որ փոխանակության համար քննարկվող՝ Թումանյան թաղամասի հ.3 հասցեին կից տարածքում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 379.9քմ:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 379.9քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի  հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Թումանյան թաղամասի հ.3 հասցեին կից տարածքում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 379.9քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։
4.Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Թումանյան թաղամասի հ.3 հասցեին կից տարածքում գտնվող՝ 379.9քմ մակերեսով հողամասին տրամադրել <<Ալմա-Աթայի փողոց, հ.10/3>>  հասցեն:
5.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ապահովել Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը` Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի հ.124-Ա որոշմամբ փոխանակության թույլատրված, Թումանյան թաղամասի հ.3 հասցեին կից տարածքում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 379.9քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
6.Սույն որոշման 5-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, Նորայր Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, տարածագնահատման 7-րդ գոտում, Թումանյան թաղամասի հ.3/8 հասցեում գտնվող՝ 379.9քմ մակերեսով հողամասը փոխանակել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Թումանյան թաղամասի հ.3 հասցեին կից տարածքում գտնվող՝ 379.9քմ մակերեսով հողամասի հետ:
7.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման  վարչության պետ Արսեն Ամյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Նորայր Հայրապետյանի հետ կնքել հողամասերի փոխանակության պայմանագիր։
8.Ընդունել ի գիտություն, որ հողամասերի փոխանակության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
9.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, վարչական շրջանի ղեկավարին:
10.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
11.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
12.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ