Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.03.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


471-Ա 02.03.2021թ.

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և այդ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների» մասին օրենքի 16.5-րդ հոդվածի 2-րդ մասով`
1. Հաստատել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման օրինակելի ձևը և նմուշը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը ենթակա է յոթ նիշանոց հատուկ համարակալման և հաշվառման։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ