Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
472-Ա  14.02.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.117-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ Փ.ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ 4-ՐԴ ՀԱՐԿԻ 33.5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի <<Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին>> հ.117-Ա որոշմամբ, Երևան քաղաքի ավագանին տվել է իր համաձայնությունը` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Փ.Բուզանդի փողոցի h.1/3 շենքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02082016-01-0176 վկայական) 4-րդ հարկից՝ <<Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն>> ՊՈԱԿ-ին տրամադրված 33.5քմ մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու համար։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, 466-րդ, 468-րդ և 685-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի h.87-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով, հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 13-ի հ.117-Ա որոշումը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, <<Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն>> ՊՈԱԿ-ի հետ կնքել համաձայնագիր՝ Փ.Բուզանդի փողոցի h.1/3 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի՝ 33.5քմ մակերեսով տարածքի համար կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը երկարացնելու մասին:
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)սույն որոշման 1-ին կետով նշված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում.
2)պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են <<Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ