Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
473-Ա  14.02.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.118-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ Փ.ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ 6-ՐԴ ՀԱՐԿԻ 52.4ՔՄ ԵՎ 61.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի <<Պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնելու մասին>> հ.118-Ա որոշմամբ, Երևան քաղաքի ավագանին տվել է իր համաձայնությունը` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Փ.Բուզանդի փողոցի h.1/3 շենքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02082016-01-0176 վկայական) 6-րդ հարկից՝ <<Անդին-Ա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված, համապատաս-խանաբար՝ 52.4քմ և 61.9քմ մակերեսներով տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնելու համար։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, 466-րդ, 468-րդ և 685-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի h.87-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով, հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 13-ի հ.118-Ա որոշումը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, <<Անդին-Ա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համաձայնագրեր՝ Երևանի քաղաքապետի 2012 թվականի օգոստոսի 30-ի հ.6070-Ա և 2014 թվականի մարտի 25-ի հ.1098-Ա որոշումների հիման վրա, Փ.Բուզանդի փողոցի h.1/3 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկի, համապատասխանաբար՝ 52.4քմ և 61.9քմ մակերեսներով տարածքների համար 2012 թվականի հոկտեմբերի 16-ին և 2014 թվականի հուլիսի 1-ին կնքված գույքի անհատույց օգտագործման հ.հ.7975 և 5917 պայմանագրերի գործողության ժամկետները երկու տարի ժամկետով երկարացնելու մասին:
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)սույն որոշման 1-ին կետով նշված համաձայնագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում.
2)պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են <<Անդին-Ա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի  կառավարման վարչության պետի վրա։
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ