Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


473-Ա 17.02.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N5046-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով 08.11.2019 թվականի հ.21 արձանագրությամբ հաստատված ելակետային տվյալները.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը պետական գրանցման ներկայացնելու մասին» №5046-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1) կետով.
<< 1.1) Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները և այն հանգամանքը, որ հողամասերի գործառնական նշանակության սահմանումը չի հակասում ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ կետին, չի առնչվում ՀՀ կառավարության 29.12.2011 թվականի հ․1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի հետ և համապատասխանում է նույն կետի 3-րդ ենթակետի դրույթներին, սույն որոշման հավելվածի հ. 7 և 8 կետերում նշված հողամասերի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական>>:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ