Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
475-Ա  14.02.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.120-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ԻՆ ՁՈՐԱՓԻ ՓՈՂՈՑԻ Հ.Հ.70/1 ԵՎ 70/3 ՀԱՍՑԵՆԵՐԻՆ ԿԻՑ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գրությունը՝ Երևան քաղաքի Ձորափի փողոցի հ.հ.70/1 և 70/3 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով նոր տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու համար հողամաս տրամադրելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի հ.120-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Ձորափի փողոցի հ.հ.70/1 և 70/3 հասցեներին կից գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող` 66.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը <<բնակավայրերի>> կատեգորիայի հողերից փոխադրվել է <<էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների>> հողերի կատեգորիա։
Քննարկվող հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի  2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  3-րդ գոտում:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 14-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» հ.286 որոշման 46.2 կետի «դ» ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.12.2017թ. հ.18-06/2-74916 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի հ.հ.70/1 և 70/3 հասցեներին կից, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 66.0քմ:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված` 66.0քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` Երևան քաղաքի Ձորափի փողոցի հ.հ.70/1 և 70/3 հասցեներին կից, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող` 66.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել էներգետիկայի:
4.Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Ձորափի փողոցի հ.հ.70/1 և 70/3 հասցեներին կից` 66.0քմ մակերեսով հողամասին տրամադրել <<Ձորափի փողոց, հ.1/4>> հասցեն:
5.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ապահովել Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը` Երևան քաղաքի Ձորափի փողոցի հ.հ.70/1 և 70/3 հասցեներին կից, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 66.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
6.Երևան քաղաքի Ձորափի փողոցի հ.հ.70/1 և 70/3 հասցեներին կից, տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու նպատակով,  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կառուցապատման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել 66.0քմ /6.0x11.0/ մակերեսով հողամաս՝ կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանելով հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով։
7.Սահմանել, որ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
8.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:
9.Ընդունել ի գիտություն, որ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրից ծագող իրավունքը և գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա են պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
10.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2(երկու) ամսվա ընթացքում՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
11.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
12.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ