Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ

482-Ա  14.02.2018թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ  ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006թ. օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն և «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամաններով, Երևանի քաղաքապետի 2009թ. սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 8187-Ա որոշմամբ.
1.Հաստատել Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար 2018թ. փետրվարի 15-ին ժամը 10.00-ին նախատեսված մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը (կցվում է)։
2.Հանձնաժողովի նախագահ նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին։
3.Մրցութային հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձ նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Լուսինե Սարգսյանին:


     

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ