Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


492-Ա 17.02.2020թ.


ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ ԱՐՏԱՇԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.81 ՇԵՆՔԻ Հ.11 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՄԵՐՈՒԺԱՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ, ՍԻՐԱՆՈՒՇ ԱՆԴՐԵՅԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ, ԻԳՈՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ ԵՎ ԱՐԿԱԴԻ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 02.12.2019թ. տրված հ.18-06/ԲՕ-96 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 30/09/2019թ. տրված հ.ԱՏ-30092019-01-0505 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՄԵԳԱ ՎԵՅ» ՍՊԸ-ի կողմից 25.09.2019թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումները (10.10.2019թ. հ.Մ-12813, 15.11.2019թ. հ.Մ-14642).
1. Երևան, Շենգավիթ Արտաշիսյան փողոցի հ.81 շենքի հ.11 հասցեում՝ (սեփականության իրավունքի գրանցման 09.11.2005թ. հ.1578719 վկայական) քաղաքացիներ Մերուժան Նիկոլայի Մամուլյանի, Սիրանուշ Անդրեյի Անտոնյանի, Իգոր Մերուժանի Մամուլյանի և Արկադի Մերուժանի Մամուլյանի կողմից ինքնակամ իրականացրած 111.78 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /ձեղնահարկ/) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 581256 (հինգ հարյուր ութսունմեկ հազար երկու հարյուր հիսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ