Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ

501-Ա  15.02.2018թ.
 
ՇՈՒՐԱ ԲՈԶՈՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երվանդ Բոզոյանի և Սվետլանա Լորեցյանի  դիմումը` Երևանի  քաղաքապետի 2005թ. մարտի 11-ի հ.478-Ա  և հուլիսի 21-ի հ.1628-Ա որոշումների հիման վրա, Գյուլբենկյան փողոցի հ.39ա շենքի հարևանությամբ գտնվող, 2017 թվականի դեկտեմբերի 20-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ. 7608, հ.7609 և սեփականության իրավունքի հ. 7607 վկայագրերով իրենց փոխանցված ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու  և անվանափոխություն  կատարելու  մասին։
Գյուլբենկյան փողոցի հ.39ա շենքի հարևանությամբ  գտնվող ավտոտնակի  կադաստրային  արժեքը  կազմում է 434237 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու  2017թ. դեկտեմբերի 26-ի  հ.87–Ն որոշմամբ  հաստատված հավելվածով, հաշվի առնելով <<Հողի  և  ունեցվածքի  գործառնություններ>> ՓԲԸ-ի 09.02.2018թ.  հ.20/2 Ե-90 գրությունը.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված   կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Երվանդ Բոզոյանի և Սվետլանա Լորեցյանի հետ  կնքել համաձայնագիր՝ Գյուլբենկյան փողոցի հ.39ա շենքի հարևանությամբ  գտնվող, 2017 թվականի  դեկտեմբերի   20-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ. 7608, հ. 7609  և սեփականության իրավունքի հ.7607 վկայագրերով իրենց փոխանցված ավտոտնակի զբաղեցրած  15,9քմ  մակերեսով հողամասի համար 11.08.2005թ. կնքված վարձակալության  հ.25912 պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում  հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրում <<Շուրա Բոզոյան>> բառերը փոխարինել <<Երվանդ Բոզոյան և Սվետլանա Լորեցյան>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի  հունվարի  1-ը:>>.
3)պայմանագրի  4.2 ենթակետից հանել  <<( այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինություն)>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝  6.7 ենթակետով, հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից: >>.
6)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ  բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը  կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսը, որը կազմում է 7859 /յոթ հազար ութ հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 16476 դրամ:>>:
2.Երվանդ Բոզոյանին և Սվետլանա Լորեցյանին փոխանցված ավտոտնակին տրամադրել <<Գյուլբենկյան փողոց, հ.39ա շենք, ավտոտնակ հ.37>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանմանն ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն  ու  պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


   
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ