Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ

502-Ա  15.02.2018թ.

ՄԵՐԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ  ՀԵՏ ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ  ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ  ՄԱՍԻՆ

 Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լիանա Մամայանի դիմումը` Երևանի  քաղաքապետի 2004թ. մայիսի 18-ի հ. 871-Ա որոշման հիման վրա, Կոմիտասի պողոտայի  հ.45 շենքի բակում գտնվող, 2004 թվականի հուլիսի 9-ի պահեստի առուվաճառքի հ.2561 պայմանագրով Մերի Ղուկասյանից ձեռք բերված, սեփականության իրավունքով իրեն պատկանող  պահեստի /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 15.07.2004թ. հ.1628369 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության ժամկետը երկարացնելու և անվանափոխություն  կատարելու մասին։
Կոմիտասի պողոտայի  հ. 45շենքի բակում գտնվող պահեստի կադաստրային արժեքը կազմում է 3197617 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ. 87–Ն որոշմամբ  հաստատված հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 09.02.2018թ. հ.20/2 Ե-87 գրությունը.
1.Լիազորել  Երևանի Արաբկիր  վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ   սահմանված  կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Լիանա Մամայանի  հետ կնքել համաձայնագիր՝ Կոմիտասի պողոտայի հ. 45 շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող պահեստի զբաղեցրած 24,2քմ մակերեսով հողամասի համար 23.06.2004թ. կնքված  վարձակալության հ. 89/6-ՊՓ պայմանագրի  գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրում <<Մերի Ղուկասյանը>> բառերը փոխարինել <<Լիանա Մամայանը>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի  1-ը:>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել << (այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինություն)>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝  6.7 ենթակետով, հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված  հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված  կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ  բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային  արժեքի  5/հինգ/ տոկոսը, որը  կազմում է 12959 /տասներկու  հազար ինը հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային  արժեքը 1 քմ-ի համար կազմում  է 10710 ՀՀ դրամ:>>.
7)պայմանագրի 12-րդ կետում <<900015211072>> թիվը  փոխարինել <<900035311027>> թվով:
2.Լիանա Մամայանին պատկանող պահեստին տրամադրել <<Կոմիտասի պողոտա, հ.45/8>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական  ռեգիստրի համապատասխան  տարածքային ստորաբաժանմանն ու ՀՀ ոստիկանության  Երևան քաղաքի բաժնին, Արաբկիր վարչական  շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային  ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա  ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն  ու  պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի  վրա։
7.Սույն որոշման կատարման  ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ