Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ

503-Ա  15.02.2018թ.

ՍԱԹԵՆԻԿ ԲԺՇԿՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սաթենիկ Բժշկյանի դիմումը` Երևանի  քաղաքապետի 2003թ. հունիսի 11-ի հ.1283-Ա որոշման հիման վրա, Ա.Ավետիսյան փողոցի հ.120 տանը կից, իր սեփականությունը հանդիսացող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 18.01.2005թ.  հ.1635819 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին։
Ա.Ավետիսյան փողոց  հ.120 տանը  կից  ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում   է  1098734 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և  60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ. 87–Ն որոշմամբ  հաստատված հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի  գործառնություններ>> ՓԲԸ-ի 09.02.2018թ. հ.20/2 Ե-89 գրությունը.
1.Լիազորել Երևանի  Արաբկիր  վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Սաթենիկ Բժշկյանի հետ  կնքել  համաձայնագիր՝ Ա.Ավետիսյան փողոցի հ. 120 տանը  կից, սեփականության իրավունքով  իրեն պատկանող ավտոտնակի զբաղեցրած 29,7քմ  մակերեսով հողամասի համար 09.11.2004թ. կնքված վարձակալության հ. 1240/6 ՊՓ պայմանագրի  գործողության  ժամկետը   երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում  հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի  հունվարի  1-ը:>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<( այդ թվում` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝  6.7 ենթակետով, հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 8-րդ կետը շարադրել  հետևյալ  բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը  կազմում  է տվյալ հողամասի կադաստրային  արժեքի  3/երեք/ տոկոսը, որը կազմում է 14680 /տասնչորս հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 16476 դրամ:>>.
6)պայմանագրի 12-րդ կետում «900015211072» թիվը  փոխարինել  «900035311027» թվով:
2.Սաթենիկ Բժշկյանին պատկանող ավտոտնակին տրամադրել  <<Ա.Ավետիսյան փողոց, հ.120/2>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանմանն ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժնին, Արաբկիր վարչական շրջանի  ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային  ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն  ու  պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի  վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

    
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ