Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

509-Ա  23.02.2017թ.


ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂՈՒ ԹԻՎ 8/2  ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՀԱՄԱՐ  ԿՆՔՎԱԾ  ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ  ՄԱՍԻՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,  ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ՈՒ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռիմա Մուրադյանի  դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2008 թվականի դեկտեմբերի 1-ի հ.5594-Ա որոշմամբ, Աճառյան փողոցի 1-ին փակուղու թիվ 8/2 հասեում գտնվող (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 17.02.2009թ. հ.2553716 վկայական) հողամասի համար կնքված կառուցապատման իրավունքի  տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և   468-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի հ.276-Ն և Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի   հ.648-Ն որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  16.02.2017թ. հ.18-06/0-Մ-898 եզրակացությունը.   
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռիմա Մուրադյանի հետ կնքել համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի 2008 թվականի դեկտեմբերի 1-ի հ.5594-Ա որոշման հիման վրա, Աճառյան փողոցի 1-ին փակուղու թիվ 8/2 հասցեում գտնվող 4.0քմ մակերեսով հողամասի համար 2009 թվականի փետրվարի 11-ին կնքված  կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.336 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություն ու լրացում  կատարելու մասին.
1)պայմանագրի 2-րդ կետի 2.1 ենթակետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2022  թվականի մարտի 1-ը։>>.
2)պայմանագրի 5-րդ կետի 5.1 ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ
<<5.1 Սույն պայմանագրի 1.1 կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը, կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5.0 տոկոսը, որը կազմում է 910  ՀՀ դրամ:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման  անշարժ գույքի  պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:
        


        
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ