Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

509-Ա  15.02.2018թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Հաշվի առնելով Հովսեփ Էմինի փողոց հ.148/9 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 08.12.2017թ. տրված հ.04/27269 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Լիլիթ Բորյանի կողմից 06.02.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ.001677 և հ.001678/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 07.02.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 278800 (երկու հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր) դրամ և 213665 (երկու հարյուր տասներեք հազար վեց հարյուր վաթսունհինգ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Լիլիթ Բորյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                 Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ