Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

  510-Ա  23.02.2017թ.


ՆՈՐԱՇԽԱՐՀՅԱՆ  ՓՈՂՈՑԻ  Հ.37/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ  ՀԱՄԱՐ  ԿՆՔՎԱԾ  ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ  ՄԱՍԻՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,  
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հրաչյա Ղարիբյանի  դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 2-ի հ.1260-Ա որոշմամբ, Նորաշխարհյան փողոցի հ.37/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 11.12.2006թ. հ.2159540 վկայական) հողամասի համար կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  09.02.2017թ. հ.18-06/1-Ղ-80  եզրակացությունը.   
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Հրաչյա Ղարիբյանի հետ կնքել համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի  2006  թվականի  օգոստոսի  2-ի հ.1260-Ա որոշման հիման վրա՝ Նորաշխարհյան փողոցի հ.37/2 հասցեում գտնվող 18,72քմ մակերեսով հողամասի համար 2006 թվականի նոյեմբերի 29-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.7897 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություն ու լրացում կատարելու մասին.  
1)պայմանագրի 2-րդ կետի 2.1 ենթակետում կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020  թվականի հունվարի 31-ը։>>.  
2)պայմանագրի 5-րդ կետի 5.1 ենթակետում` <<1.0>> թիվը փոխարինել <<3.0>> թվով, իսկ  <<847>>թիվը՝  <<2540>> թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման  անշարժ գույքի  պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:

   


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ