Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

513-Ա  15.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի Հ.4599-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով «ԱՍՏԱ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված շինության չափերի վերաբերյալ տեղեկատվությունը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի դեկտեմբերի 15-ի «Մաշտոցի պողոտայի հ.37 շենքի հ.35 հասցեում՝ քաղաքացի Անուշ Ղազանչյանի կողմից կատարված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.4599-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 1–ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Մաշտոցի պողոտայի հ.37շենքի հ.35 հասցեում քաղաքացի Անուշ Ղազանչյանի (անձնագիր AP 0474570 տրված 07.07.2016թ. 004-ի կողմից, ք. Երևան, Կոմիտասի պող., հ.12 շենք, բն. հ.45) կողմից ինքնակամ իրականացրած 71.87 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /ձեղնահարկ՝ 66.57 քառ.մետր, աստիճաններ՝ 5.30 քառ.մետր/) և աստիճանավանդակի ինքնակամ բացվածք  1/մեկ/ հատ (սեփականության իրավունքի գրանցման 15.01.2016թ. տրված վկայական, որակավորման վկայական հ.0247 տրված 20.12.2012թ.) ճանաչել օրինական։»,
2)Որոշման 3-րդ կետի 1) ենթակետում «1341400 (մեկ միլիոն երեք հարյուր քառասունմեկ հազար չորս հարյուր)» թիվն ու բառերը փոխարինել «1447400 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր)» թվով ու բառերով,
3)Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարի Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին սույն որոշման 1–ին կետի 2-րդ ենթակետում նշված գումարների տարբերությունը՝ 106000 (մեկ հարյուր վեց հազար) դրամ։  
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                 Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ