Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
514-Ա  23.02.2017թ.


ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ  ՈՒՂՂԱԿԻ   ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ  ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ՀԱՏԱԿԱԳԻԾ  ԹՈՂԱՐԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
       


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Տիգրան  Գալստյանի   դիմումը` Աղաբաբյան  փողոցի  հ.19/6  հասցեում գտնվող,  սեփականության  իրավունքով  իրեն պատկանող հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08122016-01-0122 վկայական) կից` ընդլայնման նպատակով,  ուղղակի վաճառքի  միջոցով,  լրացուցիչ  հողամաս  տրամադրելու  մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի  մակերեսը  կազմում  է  84.49քմ,  որի  ուրվագծային  չափերն ու  դիրքը թույլ չեն տալիս,  որ  այն  դառնա  առանձին  հրապարակային  սակարկությունների  առարկա /ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետ, այն է` օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով` քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության սպասարկման կամ դրանց վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով/:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված  հողամասերի  կազմում, համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի    64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում /ծածկագիր՝  01-004-003-001/:
ՀՀ կառավարության  2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ հողամասը գտնվում է  բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը  կառուցապատման  գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ  օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով,  ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի  հ.550-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  28.12.2016թ. հ.18-06/1-Գ-5349 և 03.02.2017թ. հ.18-06/75  եզրակացությունները.
1.Աղաբաբյան փողոցի հ.19/6  հասցեում գտնվող, Տիգրան Գալստյանին սեփականության իրավունքով  պատկանող հողամասին կից` 84.49քմ  մակերեսով  հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրեն՝ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  7-րդ  գոտու կադաստրային արժեքով,  որը կազմում է 382233 (երեք հարյուր ութսուներկու հազար երկու հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին  (հողի օտարումից եկամուտներ):
2. ՀՀ  կառավարության  2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն  որոշմամբ  հաստատված  կարգի  26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Աղաբաբյան փողոցի հ.19/6  հասցեում  գտնվող  84.49քմ  հողամասի գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը  սահմանել բնակելի   կառուցապատման:
3.Հողամասի  սահմանները  որոշվում  են  84.49քմ  մակերեսով հողամասի համար սահմանված կարգով  հաստատված  հատակագծով:
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի  հետ  կնքել  հողամասի  առուվաճառքի  պայմանագիր:
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության,  անշարժ գույքի  կառավարման  վարչությունների պետերի վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ