Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

 

514-Ա  15.02.2018թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի Հ.4498-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

 
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 06/02/2018թ. տրված հ.Կ-01/02/2018-1-0118 գրությունը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի դեկտեմբերի 12-ի «Նորքի 11-րդ փողոցի հ.61 հասցեում՝ սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացի Նարեկ Խաչատրյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.4498-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման վերնագրում «բաժնային սեփականություն» բառերից հետո հանել «սեփականություն» բառը,
2)Որոշման 1–ին կետում «(բնակելի տուն)» բառերից հետո ավելացնել «և ինքնակամ բացված դռները 3/երեք/ հատ» բառերը ։  
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                 Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ